Arminfo.info


 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 13:22

Սերժ Սարգսյան. ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում

Սերժ Սարգսյան. ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում

Արմինֆո. «Այս ամբիոնից գալիք տարիների ընթացքում հատկապես շատ է խոսվելու մեր թիվ մեկ խնդրի՝ արցախյան հիմնախնդրի և մեր անվտանգության, պաշտպանության հարցերի մասին։ Դա բնական է», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած իր ուղերձում։

«Այս հարցերի շուրջ իմ դիրքորոշումն ու հավատամքը մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ։ Այդ մասին մենք դեռ էլի շատ անգամներ ենք խոսելու։ Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։

Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։ Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։ Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ: Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:

«Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։ Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։ Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:

Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:
Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը», - հայտարարել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանի ասելով, նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։ Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։
«Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում», - հայտարարել է ՀՀ նախագահը:
Նա նաև հիշեցրել է, որ հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։ «Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։ Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով», - հայտարարել է հայոց պետության ղեկավարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ