Արմինֆո. Այսօր սկսվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները` բացի «Ելք» դաշինքի օրենսդիրներից, հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը խորհրդարանից:
Առաջին նիստն ընթացել է ՀՀԿ ցուցակով ընտրված տարիքով ամենաավագ պատգամավորի՝ քդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի նախագահությամբ:
Նիստը բացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, այնուհետև պատգամավորներին է դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նորընտիր խորհրդարանում ներկայացված է չորս քաղաքական ուժ. կառավարող ՀՀԿ (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը` (31 մանդատ), «Ելք» դաշինքը` (9 մանդատ), ՀՅԴ` (7 մանդատ):