Արմինֆո. Այսօր ամբողջ աշխարհում նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրը:
Այսօր առավոտից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվում է ԼԳԲՏ հանրության դրոշը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Մասնավորապես, «Հանուն օրենքիե հասարակական շարժման անդամները, որ բողոքի ակցիա են անցկացրել դեսպանատանա դիմաց, համարում են, որ դրոշի բարձրացնելը քարոզչություն է, որն իրավունք չունի իրականացնել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը:
Ակցիայի մասնակիցները հատուկ շեշտել են, որ իրենք դեմ չեն ԼԳԲՏ անձանց և ամենևին էլ կողմնակից չեն նրանց իրավունքների խախտմանը, ուղղակի դեմ են, որ այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը խախտի Վիեննայի կոնվենցիան և իրականացնի բացահայտ քարոզչություն հյուրընկալ երկրի տարածքում:
Ակտիվիստները ցանկություն են հայտնել հանդիպել դեսպանատան աշխատակիցների հետ, սակայն պահակակետից հայտնել են, որ դեսպանատանը լիազորված աշխատակիցներ չկան հանդիպման համար: Շարժման մասնակիցները խոստացել են, որ կկապվեն ՀՀ ԱԳՆ հետ՝ կարգավորելու համար այդ հարցը:
Նշենք, որ ԼԳԲՏ հանրության իրավունքների պահպանման հարցում ձեռքբերումների համաեվրոպական ցուցակում Հայաստանն զբաղեցնում է վերջից երկրորդ տեղը՝ առաջ անցնելով միայն Ռուսաստանից: