Արմինֆո. Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական սադրանքն Ադրբեջանի ներսում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի և ռազմաքական տարաձայնությունների արդյունք է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Ադրբեջանի միջազգային բանկի սնանկացումը, լուրջ միջվերնախավային պարզաբանումները երկրի ներսում, որոնք դրսևորվել են ռազմական գլխավոր վարչության բարձրաստիճան սպաների ձերբակալություններով, ռազմաքաղաքական լարվածությունն Ադրբեջանում գործող իշխանություններին ստիպում են հասարակության ուշադրությունը շեղող գործողություններ ձեռնարկել: Դա արվում է Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը սրելու միջոցով», - ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա կարծում է, որ հայկական կողմը, բնականաբար, համարժեք պատասխան կտա ադրբեջանական սադրանքին, որն էլ կկանխորոշի այն փաստը, թե որքան հեռու է պատրաստ գնալ Բաքուն լարվածության աստիճանը բարձրացնելու հարցում:
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 15-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: