Արմինֆո. Հայաստանի ԿԸՀ ներկայացրել է Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:
474 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ-ն հավաքել է 240 036 ձայն կամ ընտրողների ձայների 71,25%-ը, «Ելք» դաշինքը` 70 731 ձայն կամ ձայների 21%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 26 109 ձայն կամ երևանցիների ձայների 7,75%-ը: Մայիսի 14-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99%-ը: Ձայնի իրավունք ունեցող 842 151 երևանցիներից քվեարկությանը մասնակցել է 345 158 մարդ: