Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա. Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: