Արմինֆո. Երևանի ավագանու այսօր կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 40.99%-ը: Ընտրելու իրավունք ունեցող 842147 ընտրողներց Երևանում քվեարկել է քվեարկել 345226 հոգի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ձայների հաշվարկն արդեն ընթանում է: Աջափնյակ համայնքում քվեարկել է ընտրողների 45.29%-ը, Ավան - 38,82%, Դավթաշեն - 43,67%, Էրեբունի - 40,70%, Կենտրոն - 38,52%, Մալաթիա-Սեբաստիա - 33,28%, Նոր-Նորք - 41,04%, Նորք-Մարաշ - 50,67%, Նուբարաշեն - 52,66%, Շենգավիթ - 46,54%, Քանաքեռ-Զեյթուն - 33,23%-ը:
Երևանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրվել` Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) և Զարուհի Փոստանջյանը («Երկիր Ծիրանի» կուսակցություն):