Արմինֆո. Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է ընտրողների պասիվությունը Երևանի ավագանու ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ի իր տեսանյութում:
Նրա կարծիքով, դա ունի երկու բացատրություն - դրական և բացասական: «Բացասական կողմն այն է, որ մարդիկ մնացել են տանը և չէն ուզում գալ ընտրատեղամասեր և մասնակցել ընտրություններին: Իսկ դրական կողմը կարելի է համարել այն, որ վերջին մի քանի օրերի մեր գործողությունների արդյունքում մեզ հաջողվեց ինչ-որ չափով դանդաղեցնել ընտրակաշառքի գործընթացը», - ասել է նա:
Այս կապակցությամբ քաղաքապետի թեկնածուն քաղաքացիներին կոչ է արել գալ ընտրատեղամասեր և մասնակցել քվեարկությանը: «Գտնում եմ, որ այսօր կա իրական հնարավորություն, որպեսզի ընտրողը մայիսի 14-ը դարձնի քաղաքական և քաղաքացիական հաղթանակների օր», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ ավելի վաղ, այսօր առավոտյան, քվեարկության ընթացքում «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առանց ընտրակաշառք բաժանելու Հանրապետական կուսակցությունը հաղթելու ոչ մի շանս չունի: «Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք կարողանում են ընտրակաշառքներով ուղղորդել մարդկանց», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: