Արմինֆո. Նար-Դոս փողոցում տեղակայված Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբերից մեկում բռնության է ենթարկվել «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանը: Նրա վրա հարձակվել են և խոչընդոտելով նրա աշխատանքին՝ ծեծի ենթարկել:
Լրագրողը նշել է ՀՀԿ շտաբից դուրս եկող մարդկանց կողմից ընտրակաշառք բաժանելու փաստերի մասին: Այդ քաղաքացիները, ինչպես հայտարարել է Սիսակ Գաբրիելյանը, մոտեցել են ընտրողներին, հետաքրքրվել, թե ում օգտին են նրանք քվեարկել. «Ընտրեցի՞ք Տարոնին»,- հարցրել են նրանք:
Տեսնելով լրագրողին՝ կուսակցության շտաբում իրարանցում է սկսվել. նրանք սկսել են օպերատիվ կերպով հավաքել սեանին գտնվող թղթերը: Ինչպես նրանք են ասել լրագրողին, դրանք բեզեի բաղադրատոմսեր են եղել:
Այնուհետև շտաբում գտնվողներից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, փորձել խլել հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը։ Նրանցից մեկը գլխարկով հարվածել է լրագրողին: Քիչ անց շտաբ է եկել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «ՀՀԿ գործող ավագանի»։ Սկզբում նա նույնպես սպառնացել է Գաբրիելյանին, սակայն հետո արդեն դուրս է հրավիրել բոլորին ու վերջիններիս անունից ներողություն խնդրել լրագրողից: