Արմինֆո. «Քաղաքացիական դիտորդ» կազմակերպությունը հայտարարում է, որ 5/7 ընտրատեղամասում մի կին եկել է քվեաթերթիկով, որում արդեն ՀՀԿ դիմաց նշում է եղել: Ընտրահանձնաժողովի նախագահը տեղեկացվել է այդ մասին և պատռել վերը նշված քվեաթերթիկը: Սակայն հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է դա արձանագրել:
Հերթական միջադեպն է տեղի ունեցել 7/46 (Մալաթիա-Սեբաստիա) ընտրատեղամասում: «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հավաստմամբ, այնտեղ արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր` հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանի մասնակցությամբ, որը նաև վիրավորել է բաց քվեարկության մասին բարձրաձայնող լրագրողին:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր շարունակ Մալաթիա-Սեբաստիա համայնքից բողոքներ են ստացվում ՀՀԿ կողմից ընտրակաշառք բաժանելու մասին: