Արմինֆո. «Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառք բաժանելու ՀՀԿ-ն հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի», - Երևանի ավագանու խորհրդի ընտրություններչում հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը:
Քվեարկությունցի հետո լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է ընտրախախտումների վերաբերյալ ստցված ահազագների մասին: Նրա հավաստմամբ, զանգվածաբար ընտրակաշառք բաժանելու խնդիր կա, և «դա արդեն ապացուցված է»: Փաշինյանի ասելով, խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են դադատախազություն: Նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի դրանց ընթացք տրվի: «Մեզ համար բարձրագույն ատյանը ժողովուրդն է, որը և պետք է վերջնական որոշում կայացնի այդ գործի առնչությամբ. ժողովուրդը պետք է իր համար դատարան ընտրի», - հայտարարել է նա:
Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ ընտրություններում հենց ինքն է հաղթելու: Նա համոզված է, որ առանց ընտրակեղծիքների ՀՀԿ-ն հաղթելու շանսեր չունի ոչ այս , ոչ էլ մեկ այլ ընտրություններում: «Միևնույն ժամանակ, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքներով նրանք կարողանում են ուղղորդել մարդկանց, - ընդգծել է Փաշինյանը:
Այսօր Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Ընտրություններին հետևում են մեկ միջազգային (Եվրախորհրդի տեղական իշխանությունների կոնգրեսը – 10 դիտորդ) և 17 տեղական դիտորդական կազմակերպություններ (ավելի քան 5000 դիտորդ):