Արմինֆո. Հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բարձր և ավանդական բարեկամական մակարդակի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
«Այդ հարաբերություններում չկան փակ թեմաներ, բարձր և միջգերատեսչական մակարդակով բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են»,- ասել է Նազարուկը: Ըստ որում, նա ավելացրել է, որ կողմերի միջև գոյություն ունի մշտական երկկողմ դիվանագիտական շփում: Նրա խոսքով, բոլոր հարցերը կառուցողական և օպերատիվ լուծում են ստանում:
Անդրադառնալով ՀԱՊԿ առջև ծառացած մարտահրավերներին՝ դիվանագետն ասել է, որ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարից բացի, կազմակերպության ուշադրության կենտրոնում են գտնվում մարդկանց և մարդկային օրգանների առևտրի հարցերը: «Ցավոք, աշխարը շատ ագրեսիվ և հաճախ անկանխատեսելի է դառնում, այդ պատճառով մենք պետք է պատրատ լինենք՝ վճռորոշ հակահարված տալու այդ մարտահրավերներին: Հենց այդ նպատակն են հետապնդում ՀԱՊԿ բոլոր կառույցները»,- ասել է դիվանագետը: