Արմինֆո. Լեռնարդյուհանող ընկերությունների դիվերսիկացված ԳեոՊրոՄայնինգ միջազային խումբը /ԳՊՄ կամ Ընկերություն/ շարունակում է միջոցներ ներդնել Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերասարքավորման համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, կոմբինատի տեխնիկական վերասարքավորման շրջանակներում ձեռք են բերվել հետևյալ հիմնական լեռնա-տրանսպորտային սարքավորումները` թրթուրավոր էքսկավատոր Komatsu, բաց հանքի 10 ինքնաթափ և Shantui բուլդոզեր:
Տեխնիկայի վրա արված կապիտալ ծախսերին ուղղված ընդհանուր ներդրումների գումարը միայն 2017թ. առաջին կիսամյակում կազմել է 1,84 մլն. ԱՄՆ դոլար:
«Չնայած մետաղների արտաքին շուկաներում բարդ իրավիճակին, ընկերությունը շարունակում է արտադրական հզորությունների վերասարքավորումը: Տեխնիկական պարկի արդիականացումը ուղղված է Ագարակի կոմբինատի արտադրական ցուցանիշների պահպանմանն ու բարձրացմանը, ինչը թույլ կտա ապահովել ոչ միայն նրա անխափան աշխատանքը, այլև մեզ հնարավորություն կտա կատարել ընկերության բոլոր սոցիալ-տնտեսական պարտավորությունները իր աշխատակիցների, համայնքային բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ», - հայտարարել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը:
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հանդիսանում է GeoProMining ընկերության միջազգային խմբի անդամ: 2009-2012թթ. կոմբինատը և հանքավայրը հիմնովին արդիականացվել են և հասել են տարեկան 3.5մլն. տոննա հանքաքարի վերամշակման մակարդակին: Կոմբինատը, որը գտնվում է Հայաստանի ամենահարավային քաղաքում` Ագարակում, արտադրում է պղինձի և մոլիբդենի խտանյութ: Վերջին 10 տարիների ընթացքում GeoProMining-ի ներդրումները «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում կազմել են 60մլն. ԱՄն դոլար:
Նշենք, որ GeoProMining ընկերությունն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով միջազգային մասնավոր ընկերություն: Ընկերությունը ոսկի է արտադրում «Dora» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով: GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում: