Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում անարգել տրանսպորտային միջոցներ վարելնաև ՀՀ ազգային, ինչպես նաև միջազգային վարորդական իրավունքներով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:
Նշվում է, որ, ըստ « Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայի և դրա համապատասխան լրացումների և փոփոխությունների, ՀՀ վարորդական իրավունքներն օրինական են համարվում կոնվերցիայի բոլոր անդամ-երկրներում (այդ թվում նաև ԵԱՏՄ անդամ-երկրներում), եթե համապատասխանում են համապատասխան պահանջներին:
Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությանը որևէ երկրի տարածքում, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ (օրինակ, աշխատել որպես տաքսու կամ ավտոբուսի վարորդ, կամ փոխադրող), ապա այդ դեպքում վարորդական իրավունքի կիրառման հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ: