Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը դատապարտել է ղարաբաղա-ադրբեջանակն զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանի վիրավորվելը:
«Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների ներկայացուցիչներ չպետք է հակամարտող կողմերի գնդակոծությանը ենթարկվեն»,- հայտարարել է Վոլինկինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցերին:
Նա ընդգծել է, որ երբ ոտնահարվում է հումանիտար իրավունքը, չի գտնվի որևէ ողջամիտ մարդ, ով չդատապարտի այդ փաստը: «Հիշյալ միջադեպը ենթակա է դատապարտման»,- ընդգծել է դիվանագետը:
Խոսելով ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ Վոլինկինն ավելացրել է, որ շփման գծում մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, զոհվում են մարդիկ, ինչը 21-րդ դարում անթույլատրելի է: Այս առումով դիվանագետն ընդգծել է հակամարտության գոտում վստահության մթնոլորտի ձևավորման շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում գնդակոծության է ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենան, ինչի հետևանքով վիրավորվել է հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը: Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: