Արմինֆո. Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը (ծնված 1997թ., Էջմիածնի զ/կ): Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Գագիկ Մեսրոպյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: «Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում: