

Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:
Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-


