Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն կզբաղվի դեպի Հայաստան ներդրումների ներգրավմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղակատվական կենտրոնի հետ բացառիկ հարցազրույցում:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից դիվանագիտական ներկայացուցչություններին տրված հանձնարարությունը, Տողանյանը հայտարարել է. «Նման խնդիր, իրոք, կա: Մեր ներկայացուցչությունն այդ առումով մյուսներից ավելի ակտիվ է: Ռուսաստանը խոշորագույյն ներդրողներից է: Մենք նախատեսում ենք համատեղ աշխատանքին ներգրավել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին բիզնեսին»:
Միևնույն ժամանակ, դեսպանն ընդունել է, որ այսօր Ռուսաստանի հայկական համայնքը բավականին համախմբված է: Պատճառները բազմաթիվ են: «Շատ են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ռուսաստանի պարագայում մեծ դեր են խաղում հսկայական տարածքները, ֆիզիկական մասնատվածությունը: Բացի այդ, կազմակերպություններն ստեղծվում են բազմաթիվ հիմքերով: Օրինակ, երիտասարդական կազմակերպությունը մարդկանց միավորում է ըստ տարիքի, քանի որ միշտ չէ, որ ընդհանուր լեզու կարող է գտնել տարածքային սկզբունքով ստեղծված կազմակերպությունների հետ: Բայց մենք, կրկնում եմ, հակված ենք համագործակցել բոլորի հետ»,-հայտարարել է նա:
Իսկ համախմբվածության առումով դեսպանը նշել է. «Այն, ինչ չի հաջողվել անել մի քանի հազար տարիների ընթացքում, հազիվ թե հաջողվի անել այսօր: Չեմ կարծում, որ կարելի է համախմբել բոլորին, քանի որ մարդիկ բոլորովին տարբեր են: Այսօր շատերն են մասնակցում զանազան ազգային նախագծերի, սպորտային և այլ միջոցառումներին, որոնք անց են կացվում արտգործնախարարության և սփյուռքի նախարարության կողմից: Մեր խնդիրն է`օգնել ամենահետաքրքիր գաղափարների իրականացմանը»: Դեսպանը Ռուսաստանում ապրող բոլոր հայերին խորհուրդ է տվել նաև մտածել պատմական հայրենիքի մասին, չմոռանալ մայրենի լեզուն, կրոնը, ավանդույթները, մշակույթը:
Նշենք, որ Ռուսաստանն ավանդաբար եղել է Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականին կազմել է $ 1.3 մլրդ, տարեկան աճը`15,1%, այդ թվում, արտահանումն աճել է 51,5%, մինչև $ 371 մլն, իսկ ներմուծումը`5,7%, մինչև . $ 996 մլն: 2017 թվականի հունվար-փետրվարին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև աճել է 23,2%, մինչև $ 233,7 մլն, առևտրային գործընկերների շարքում զբաղեցնելով առաջատարի դիրքերը: