Արմինֆո. Չնայած ղարաբաղյան հակամարտությամբ և հրադադարի ռեժիմի մշտական խախտումներով պայմանավորված բոլոր դժվարություններին` Լեռնային Ղարաբաղը դինամիկ զարգանում է որպես ժողովրդավարական հանրապետություն: Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպաններ Ռայներ Մորելի և Հանս Յոհեն Շմիդտի հոդվածում, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել Արցախում սահմանադրական հանրաքվեի ժամանակ, հաղորդում է գերմանական ADK-ն:
«Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև դրան նախորդած մյուս հանրաքվեներն ու ընտրական գործընթացներն էլ ավելի ամրապնդեցին դե-ֆակտո ղարաբաղյան պետականության միջազգային իրավական արդյունավետությունը», - նշում են հոդվածագիրները, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` փոխզիջումների հիմնա վրա, ինչը դրական է կանդրադառնա ողջ Հարավային Կովկասի իրավիճակի վրա:
Գերմանացի դիվանագետները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեն անցել է միջազգային նորմերին համապատասխան, ինչը պետք է ըստ արժանվույն գնահատվի, հատկապես` այն ֆոնին, որ Արցախի հարևան երկիրը վճռական տեմպերով ընթանում է դեպի ավտորիտար և ընտանեկան բռնապետություն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեում ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց բախեփոխումների փաթեթի օգտին, որը նախատեսում է հանրապետության կառավարման կիսանախագահական ձևից անցում նախագահականի: