Արմինֆո. 2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Vivaե խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում: Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին: Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:
Այսպես, գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգումե ցուցադրությունով /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սարե` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մեդիչիե արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներկայացնի «Անշեջ կրակե խորագիրը կրող ցուցադրությունը /համադրող՝ Բրունո Կորա/:
Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանիե խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` վերջին տասնամյակում Հայաստանն ակտիվ մասնակցել է ինչպես Վենետիկի արվեստի, այնպես էլ ճարտարապետական բիենալեներին. «Անշուշտ, ամենամեծ հաղթանակը 2015 թվականին` Վենետիկի արվեստի 56-րդ բիենալեում Հայաստանի հաղթանակն էր. հայաստանյան տաղավարն արժանացել էր «Ոսկե առյուծե գլխավոր մրցանակի։ Հարկ է նշել, որ ոչ բոլոր երկրներին է հաջողվում ունենալ նման հնարավորություն և արժանանալ այդչափ կարևոր մրցանակի»: