Ուրբաթ, 28 Ապրիլի 2017 18:21
Նանա Մարտիրոսյան

Փաստաբաններին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ

Փաստաբաններին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի  աշխատասենյակում  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ:  Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել է, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա հարձակման պատճառը Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի անհանդուրժողականությունն է իր հասցեին ցանկացած քննադատության նկատմամբ:  Նա չի կարողացել նշել հարձակման հստակ պատճառը, սակայն, նրա կարծիքով, առիթ կարող էր հանդիսանել Facebook-ում քննադատական գրառումը: «Բայց հիմնական շարժառիթն այն է, որ Փաստաբանների պակատի ղեկավար Արա Զոհրաբյանն ընդհանրապես իր հասցեին քննադատություն չի հանդուրժում: Նա դիկտատուրա է հաստատել պալատում, չի հանդուրժում որևէ այլակարծություն, իսկ եթե ինչ-որ մեկը համարձակվում է հակառակվել կամ քննադատել իրեն, հրապարակորեն մատնացույց անել այն փաստը, որ Պալատում սկսել են աշխատել հիմնականում նրա հարազատները և ընկերները, հատուկ նրանց համար թափուր տեղեր են բացվել, արժանանում են նման բախտի: Եվ եթե ավելի վաղ Զոհրաբյանը սահմանափակվում էր միայն «անցանկալի» փաստաբանների հասցեին պատվերով հոդվածներով, հետո անցավ նրանց նկատմամբ վարչական տուգանքների կիրառմանը, այժմ ինքնադատաստանի մեթոդներ է գործի դրել: Եթե այդ ամենը չկանխվի, իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ընդգծել է Վարոսյանը:  

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ դատապարտում է օրենքի ցանկացած խախտում: «Մենք արդեն կարգապահական վարույթ ենք հարուցել բոլոր մեղավորների նկատմամբ: Նրանց մեղքը կորոշի 12 մարդուց բաղկացած Փաստաբանների խորհուրդը, նրանք էլ կընտրեն պատժաչափը՝ նկատողությունից մինչև  լիցենզիայից զրկում»,- նշել է Զոհրաբյանը՝ հաշտեցման կոչ անելով կողմերին: Նա նաև հավաստիացրել է, որ միջադեպի մասին իմացել է սոցցանցերից՝ չնայած այն բանին, ար Աթանեսյանը հակառակն է պնդել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի