Արմինֆո.ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ «ՀԱԿ-ՀԺԿ» նախընտրական դաշինքի երկու հայցերը:
Մասնավորապես, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ներկայացրել հատուկ հանձնաժողով ձևավորելու մասին, որն զբաղվի ընտրությունների ընթացքում կեղծարարության փաստերի հավաքմամբ և ուսումնասիրմամբ, որոնց վերլուծությունը կարող էր նյութական հիմք դառնալ այդ հարցի վերաբերյալ ՍԴ համար որոշում կայացնելու համար: Երկրորդ միջնորդությունը ներկայացրել էր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընտրատեղամասերում տեղադրված 1500 տեսախցիկների տեսագրությունների ուսումնասրման վերաբերյալ:
Մինչդեռ այդ գործով պատասխանող ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը խնդրել է մերժել երկու միջնորդություններն այն բանի հիման վրա, որ դրանք չեն տեղավորվում Սահմանադրական դատարանի գործունեության մասին օրենքի շրջանակում:
Միջնորդություններն ուսումնասիրելուց հետո ՍԴ մերժել է դրանք, պատճառաբանելով, որ չի կարող ստանձնել ընտրական գործընթացին մասնակցած քաղաքական ուժերի, ինչպես նաև իրավապահ և դատական մարմինների կողմից ավելի քան 34 հազար իրավունքի սուբյեկտների գործառույթների իրակաանցում, ինչպես նաև հետադարձ ամսաթվով դիտարկում և ավելի քան 40 հազար ժամ տևողությամբ ընտրատեղամասերի տեսագրությունների գնահատում: Ընդ որում նշվել է, որ գործով դատավարության փուլում հնարավոր է եղել ուսումնասիրել ներկայացված նյութը ողջ ծավալով, նոր ապացույցներ հայթայթելու անհրաժեշտություն չի ծագել:
Նենք, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ապրիլի 7-ին դիմել էր ԿԸՀ, պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ապրիլի 9-ի արտահերթ նիտում ԿԸՀ մերժել էր դաշինքի բողոքը, նշելով, որ քաղաքական ուժի ներկայացրած դիմումը զուրկ է իրավական հիմքերից, ինչպես նաև փաստացի ապացույցներ չեն ներկայացվել: