Արմինֆո.«Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առնչվող միջոցառմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները, բարձրաստիճան անձինք և հայ համայնքի ներկայացուցիչներ Փարիզի Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձանի մատ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
«Ես այստեղ եմ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք այսօր պետք է քաղաքացիական համախմբման և զգոնության կոչ անենք: Պայքարը հանուն հիշողության` մեր հիմնական գործողությունն է, դա պայքար է ընդդեմ պատմության նենգափոխման: Մեծ մտածողներնն արդեն 100 տարի հանդես են գալիս ընդդեմ ցեղասպանությունների: Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրիդի հետ, ինչըհ ես ապացուցել եմ Հայաստան իմ այցով: Միայն պատմական ճշմարտությունը կարող է միավորել: Ես պետք է ասեմ, որ մեն քչպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից: Ժխտումը ոչ թե կարծիք է, այլ ճշմարտության հերքում», - հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա նշել է, որ Ֆրանսիան պետք է Թուրքիային մշտապես ասի, որ եղել է Ցեղասպանություն, որը պետք է ճանաչվի: «Նախագահի պաշտոնում ես միշտ հետևել եմ, որպեսզի Ֆրանսիան երբեք չխուսափի իր պատրավորություններից», - ընդգծել է Օլանդը: