Արմինֆո.Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է 1915 թվականի իրադարձությունների տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հայտարարությանը:
«Մենք կարծում ենք, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի գրավոր հայտարարությունում ներառված
ապատեղեկատվությունը և կեղծ որակումները տարիներ շարունակ ԱՄՆ-ում հայկական շրջանակների քարոզչության եղանակների օգնությամբ տեղեկատվության «աղտոտման» հետևանք են: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի հետևի պատմության միակողմանի շարադրմանն այդ շրջանակների կողմից, որոնք հայտնի են ատելություն հրահրելու իրենց հակմամբ, և կընդունի դիրքրոոշում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի տառապանքը: Մեն կցանկանայինք հիշեցնել Թրամփի վարչակազմին, որ այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի հայոց պատրիարքության արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհնված օսմանյան հայերի հիշատակին, որին նրանք արժանի են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձն արտացոլում է Թուրքիյի դիրքրոշումն այդ հարցի նկատմամբ», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Անկարան նաև արձագանքել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրման փաստին: Անկարան անընդունելի է համարել այդ փաստը և իր բողոքն է հայտնել:
Ինչպես հաղորվել է, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ հայերին հղված ամենամյա ուղերձով: Իր ուղերձում Թրամփը «ցեղասպանություն» տերմինը չի արտաբերել և, ինչպես իր նախորդը, 1915 թվականի իրադարձությունները որակել է «Մեծ եղեռն»:
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ», - ասվում է Թրամփի հայտարարությունում:
Նախօրեին Ստամբուլում հիշատակի հանրահավաք է անցկացվել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: Նախագահ Էրդողանը դիմել է հայ ժողովրդին, կրկին հայտարարելով, թե 20-րդ դարասկզբի իրադարձություններն Առաջին համաշխարհային պատերազմի տխուր հետևանքն էին: