Արմինֆո. Ֆրանսիայում լայնածավալ միջոցառումներ են անցկացվել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: Այսպես, Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ, Հաղթական կամարի մոտ հնչել է Էրեբունի-Երևան երգը` Ֆրանսիայի զինվորական նվագախմբի կատարմամբ: Նախագահական մրցարշավի առաջատար Էմանուել Մակրոնը ծաղիկներ է դրել Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ: Նա հավաստիացրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հնարավորինը կանի Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ու այդ հանցագործության հետևանքների փոխհատուցման համար: Նա նաև խոստացել է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա Մակրոնը խոստաց ել է իր ընտրվելու դեպքում առավելագույն ջանք գործադրել հակամարտության լիարժեք, վերջնական և հայանպաստ կարգավորման համար, չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան, նրա ասելով, միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը: