Արմինֆո.«Հայոց ցեղասպանության նպատակը մոնոազգային պետություն ստեղծելն էր»,- ասվում է Հայոց ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ:
Կուսակցության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ծրագրված էթնոկրոնական ցեղասպանությունից՝ Մեծ եղեռնից անցել է 102 տարի: 1915 թվականի ապրիլին ավելի քան երկու տասնյակ հայ մտավորականների մահվան դատապարտումով սկսվեց հարյուր հազարավոր հայերի աքսորի և ոչնչացման գործընթացը»:
Միաժամանակ ափսոսանք է հայտնվում, որ «ուշացել են պատմությանն առերեսվելու հարցում»: «Որպես Անատոլիայի հնագուն ժողովուրների թոռներ` կիսում ենք102 տարվա ցավը, ամոթը և մարդկային ողբերգությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: