Արմինֆո.Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա նշել է, որ հոր հետ Հայաստան էր այցելել նաև 2015 թվականին: Կրտսեր Ազնավուրը նշել է, որ հայրն այս անգամ չի կարողացել ժամանել Հայաստան, սակայն իր այցը շատ կարևոր է ողջ ընտանիիք համարի: «Իմ այցի ուղերձն այն է, որպեսզի բոլոր հետագա սերունդները գիտակցեն նաև այսօր այս վայրում ներկայության կարևորությունը: Մենք պետք է նպաստենք Հայաստանի միասնությանն ու ամրապնդմանը», - ընդգծել է կրտսեր Ազնավուրը: