Արմինֆո.Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան գրավոր հարցում է ներկայացրել 1915 թվականին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության բռնի տեղահանության և աքսորի վերաբերյալ հրամագրերն ուսումնասիրելու պահանջով:
Նա երկրի խորհրդարանի ղեկավարությունից պահանջել է «Ժամանակավոր տեղահանության մասին» հրամանագրի արդյունքները` 1915 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ: ԹԱՄԺ հայազգի պատգամավորը պահանջել է հրապարակել անմեղ նահատակների մահվան համար պատասխանատու բոլոր պաշտոնյաների անունները, ինչպես նաև` նշված հրամանագրի հետևանքների հատուկ ուսումնասիրություն անցկացնել խորհրդարանում:
«Չնայած այն հանգամանքին, որ այդ հրամանագրի ընդունումից ի վեր անցել է 102 տարի, դրա հետևանքներն ու արդյունքներն առ այսօր չեն ուսումնասիրվել Մեջլիսում», - նշել է նա, ընգդծելով, որ այդ հրամանագրի իրագործման ընթացքում միլիոնավոր մարդիկ են սպանվել, հրկիզվել և զավթվել են մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտներ:
Փայլանը նաև ընթերցել է Թալեաթ փաշայի արխիվից հատվածներ, որոնք վկայում են 1914-1917թթ. 1մլն 150 հազար հայերի մահվան մասին, այսինքն` հայ բնակչության 77%-ի: Փայլանն ընդսմին նշել է, որ տուժել են նաև հույները, եզդիները, ասորիները:
Հավելենք, որ «Հայերի ժամանակավոր տեղահանության մաին» հրամագիրն արձակվել և իրագործվել է Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից, ինչի արդյունքը եղել է 1,5 մլն հայերի բռնի տեղահանությունն ու սպանությունը: