Արմինֆո.«Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նրանք, մասնավորապես, հավաստիացնում են, որ հարկային ծառայության աշխատակիցներն սպառնում են իրենց և տեռորի ենթարկում: Կառավարությունից առաջարկել են պատվիրակություն կազմել և վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնականին ներկայացնել խնդիրը, սակայն ցուցարարները չեն ընդունել այն: Ակցիայի մասնակիցները շարունակում են հանդիպում պահանջել վարչապետի հետ, որին պետք է ներկա գտնվեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: