Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջնային հարց է համարում բնակարանների տրամադրումը զոհված զինծառայողների ընտանիքներին և առաջին կարգի հաշմանդամներին, ինչպես նաև սպայակազմին: Այդ մասին նա հայտարարել է ապրլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ նախագահի հանձնարրաությամբ մինչև 2019 թիվը պետք է լուծվի զոհված զինծառայողների ընտանիքներին կամ զինվորական ծառայության ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին բնակարանների տրամադրման հարցը: «Մենք միշտ զբաղվել ենք այդ հարցով տարբեր ինտենսիվությամբ, սակայն այժմ մեր գործողությունները կլինեն ավելի ակտիվ», - հայտարարել է նախարարը: Նա նաև նշել է, որ կազմվել են համապատասխան ցուցակներ, և բոլոր շահառուները գիտեն իրենց տեղը ցուցակում:
«Երբեմն լինում են տեղափոխություններ որոշ հանգամանքների առնչությամբ, սակայն չեմ կարծում, որ դա պայմանավորված է կոռուպցիոն գործոնով», - նշել է Սարգսյանը, Հավելելով, որ բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նկատմամբ հատուկ ուշադրություն կլինի, և որևէ խախտման կամ չարաշահման դեպքում մեղավորները խստորեն կպատժվեն: «Կա նաև զինծառայողների չսեփականաշնորհված բնակարաններին առնչվող խնդիր, որոնց թիվը շուրջ 1200 է, և հույս ունենք, որ այդ բնակարանների մի մասը կսեփականաշնորհվի մինչև տարեվերջ», - եզրափակել է նախարարը: