Արմինֆո.Ցանկալի է, որպեսզի կողմերը համաձայնության գան Հայաստանին Արցախի միավորման շուրջ, «Nouvelles d'Armenie» պարբերականին հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը:
Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ սահմանները շատ արագ միջազգային սահմանների վերածվեցին՝ առանց վերլուծության և իմաստավորման: «Կարծում եմ՝ ցանկալի կլիներ, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գային, ինչը Լեռնային Ղարաբաղին թույլ կտար միավորվել Հայաստանին»,- հայտարարել է նա:
Նշենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նախընտրական արշավին մասնակցում է 11 թեկնածու: