Արմինֆո.Ուղևորությունների և զբոսաշրջության հատվածի (Travel and Tourism Competitiveness Index 2017) մրցունակության 2017 թվականի Ինդեքսում, որը հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) վերլուծաբանների խումբը, Հայաստանն անվտանգության մակարդակով առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից:
Ըստ զեկույցի, Հայաստանը հուսալիության և անվտանգության ցուցանիշով ամրապնդել է դիրքերը և զբաղեցնում է 34-րդ տեղը 136 երկրների շարքում: Մերձակա հարևանները` Վրաստանը գտնվում է 29-րդ տեղում, իսկ Ադրբեջանը`35-րդ տեղում: Հետխորհրդային երկրներից Լատվիան զբաղեցնում 40-րդ, Լիտվան`42-րդ, Տաջիկստանը` 49-րդ, Ղազախստանը`58-րդ, Ղրղզստանը`98-րդ, Ռուսաստանը`109-րդ, Ուկրաինան`127-րդ հորիզոնականները:
Ամենաանվտանգ երկրներն են ճանաչել Ֆինլանդիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Իսլանդիան: Հետնապահներն են`Կոլումբիան, Եմենը և Սալվադորը: « The Travel & Tourism Competitiveness Report 2017» ընդհանուր վարկանիշումՀայաստանն զբաղեցրել է 84-րդ տեղը: Առաջին հնգյակում ընդգրկված են`Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և Միացյալ Թագավորոթյունը, իսկ եզրափակում են`Եմենը, Չադը, Բուրունդին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մավրիտանիան:
Համաշխարհային տնտեսական ֆորումը մրցունակության ճանապարհորդության և զբոսաշրջության ինդեքսը հրատարակվել է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Մրցունակության ինդեքսը չափում է մի շարք գործոններ և իրականացվող քաղաքականությունն այս կամ այն երկրում, որոնք կայուն զարգացում են ապահովում զբոսաշրջության և ճանապարհորդության ոլորտում:
Վարկանիշի կազմման ընթացքում ՀՏՖ փորձագետները հաշվի են առնում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են` ահաբեկչության և հանցավորության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև ռազմական հակամարտությունները: Հետազոտությունն անց է կացվել ռազմավարական գործընկերոջ`Booz & Company ընկերության, ինչպես նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի, Բնության պահպանության միջազգային միության, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Զբոսաշրջություն և ճանապարհորդություն համաշխարհային խորհրդի, VISA, Deloitte, Hilton, Marriott և այլ կազմակերպությունների հետ հետ սերտ համագործակցությամբ: