Արմինֆո. Աշխարհահռչակ երգչուհի Շերը Լոնդոնին և Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո Press Association գործակալությանը հարցազրույցում:
Շերի կարծիքով, Վաշինգոտնի և Լոնդոնի իշխանություններն Օսմանական կայսրության գոյության վերջին տարիներին հայ բնակչության կոտորածը չեն որակավորում որպես ցեղասպանություն` «բարեհոգությունից» ելնելով: Միաժամանակ, Հայաստանից դրա դիմաց ինչ-որ բան ստանալ այդ պետությունները չեն կարող: «Մենք փոքր ենք: Հայաստանը չունի ելք դեպի ծով: Մենք չունենք նավթ: Մենք նրանց ոչինչ չենք կարող առաջարկել», - պարզաբանել է երգչուհին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այն հարցին, թե արդյոք երգչուհին ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայոց ցեղասպանությունը, Շերը պատասխանել է` ոչ: