Արմինֆո. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակակն կազմակերպության ակտիվիստ Դանիել Իոանեսյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու կրթական հաստատությունների տնօրենների սադրանքն անընդունելի է: Ապրիլի 13-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա կարծիքով, այդ գործում բազմաթիվ խնդիրներ կան, սկսած Իոանեսյանի, նրա ընտանիքի վերաբերյալ անձնական տվյալների հրապարակումից` խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրողներ հավաքագրելու փորձի վերաբերյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարակունից անմիջապես հետո, վերջացրած աշակերտներին դրպոց չուղարկելու կոչերով` քանի դեռ տնօրեններն աշխատանքից չեն ազատվել: «Ամենավատն այդ պատմույթունում այն վտանգն է, որ կարող են ոտնահարվել երեխաների կրթություն ստանալու իրավունքները», - նշել է նա, հավելելով, որ Իոանեսյանի և նրա ընտանիքի վրաբերյալ անձնական բնույթի տեղեկատվության հրապարակման փաստը պետք է դառնա հետաքննություն սկսելու առիթ:
Թաթոյանը նաև նշել է, որ պետական հաստատությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահումից: Ընդ որում, գլխավոր իրավապաշտպանը կարծում է, որ կրթական հաստատությունների տնօրենները դատարան դիմելու սահմանադրական իրավուքն ունեն: «Սակայն այդ դեպքում ես պաշտպանում եմ քաղաքացիական հասարակությանը», - եզրափակել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 30 դպրոցների տնօրեններ դատարան հայց են ներկայացրել իրենց հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ` պահանջելով հրապարակավ հերքել իրենց հասցեագրված մեղադրանքը և որպես փոխհատուցում վճարել 2-ական մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավումը» հրապարակել էր ավելի քան 100 հանրակրթական հաստատությունների տնօրենների ցուցակը և նրանց հետ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնցում տնօրենները խոսում են այն մասին, որ ընտրողների հատուկ ցուցակներ են կազմել կառավարող ՀՀԿ համար: