Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն և ձայների շուրջ 7%-ը ստացած ՀՅԴ-ն քաղաքական խորհրդատվություններ են վարում կառավարող կոալիցիայում համախմբման գաղափարի շուրջ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ և ՀՅԴ միջև համագործակցությունը պետք է շարունակվի, քանի որ դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կուսակցությունները պետք է լուծեն համատեղ ջանքերով: