Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո ձեռնամուխ է եղել կադրային հարցերի քննարկմանը, և, ԱրմԻնֆո-ի իշխանամերձ աղբյուրների համաձայն, արդեն կողմնորոշվել է որոշ նշանակումների առնչությամբ:
Այսպես, նույն աղբյուրների համաձայն, արտաքին հարցերի, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովների ղեկավարներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կզբաղեցնեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար` Հրայր Թովմասյանի փոխարեն, որը ՀՀԿ ցուցակով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: