Արմինֆո. Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը պաշտոնանկ է արվել այն բանի համար, որ չի կարողացել ՀՀԿ օգտին ձայների անհրաժեշտ քանակ ապահովել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է «Ժողովուրդը»:
Աղբյուրի համաձայն, Ասատուրյանը համոզված է եղել, որ կարող է ապահովել անհրաժեշտ ձայներ և ցնցված է եղել արդյունքից: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ նման պաշտոնյաների վերաբերյալ ԶԼՄ-ներին մեկնաբանություն չի տրամադրվում: Ինքը` Ասատուրյանը, նույնպես հրաժարվել է մեկնաբանությունից: