Արմինֆո. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծության է ենթարկվել Տավուշի մարզի մի քանի գյուղ:
Այդ մասին տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը: Ըստ որում, նա ընդգծել է, որ հակառակորդն օգտագործել է նաև խոշոր տրամաչափի զենք: Նրա խոսքով, գնդակոծության հետևանքով հասցված վնասի մասին դեռ վաղ է խոսել: