Արմինֆո.Կապիտոլիումի բլուրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ամերիկացի կոնգրեսականներ, Հայաստանի դեսպանատան, Արցախի ներկայացուցչության աշխատակիցներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի, Հայաստանի դեսպանատան, Արցախի ներկայացուցչության և հայկական կոզմակերպությունների կողմից: Միջոցառման ընթացքում հնչել են ԱՄՆ նախագահին ուղղված կոչեր՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև իր ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու վերաբերյալ Անկարային ուղղված կոչեր: