Արմինֆո.Նախօրեին ավարտվեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերջնաժամկետը, բայց մասնակից քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների վերահաշվարկի մասին դիմում չի ներկայացրել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Սակայն, ըստ ԿԸՀ-ի, վարկանիշային համակարգով առաջադրված չորս թեկնածուներից ստացվել է ձայների վերահաշվարկի դիմում: Դրանք են` Տավուշի մարզից ՀՀԿ թեկնածու Հասմիկ Ամիրյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Հայկ Արամյանը, ՀՅԴ թեկնածու Վահե Դանիելյանը և «Ծառուկյան» դաշինքի թեկնածում Էվելինա Խաչատրյանը: