Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի որդին ստացել է ցանկալի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը, Նաղդալյանի որդին`Հրանթ Աբաջյանը երեք տարի ժամկետով ՀՀ առևտրային կցորդ է նշանակվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Իսկ նախկինում, չնայած սովորում էր Չինաստանում, այնուամենայնիվ, զուգահեռաբար աշխատում էր որպես էկոնոմիկայի նախարարի խորհրդական: Նաղդալյանը ամուսինը`Դավիթ Բեգլարյանը հանդիսանում է կառավարության աշխատակազմի գործերին կառավարիչը:
Իսկ ինքը` Նաղդալյանը բազմիցս հերքել է լրատվամիջոցների տարածած լուրերը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ նշանակվելու նրա որդու մտադրության մասին: