Արմինֆո.Լոռու մարզի Վարդաբլուր, Պուշկինո, Կուրթան, Բովաձոր և Գյուլագարակ գյուղերը հոսանքազրկվել են, հետևաբար, քվեների հաշվարկը տեղի է ունենում մթության մեջ:
Բացի այդ, թիվ 1 ընտրատեղամասում նույնպես չկա լույս: Հատկանշական է, որ շրջակա շենքերը չեն հոսանքազրկվել: «Ելք»-ի դիտորդները հետևում են իրավիճակին և փորձում կանխել քվեաթերթիկների լցոնումը: