Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գոհ քվեարկության ընթացքից և որակից: Այս մասին ապրիլի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա կարծիքով, այսօր կայացած խորհրդարանական ընտրությունները մասնակից քաղաքական ուժերի և հայ հասարակության առաջին հաղթանակն էին: «Քվեարկությունը ցույց տվեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ավելի ժողովրդավարական երկիր ստեղծել մեր ցանկությունն իրականանում է», - ասել է նա: Աշոտյանը նաև հավելել է, որ ձայների հաշվարկը նույնպես կլինի կազմակերպված, ինչ քվեարկությունը:
Նա նաև քիչ հավանական է համարում հետընտրական ցնցումները, քանի որ, նրա կարծիքով, դրա համար չկա պարարտ հող, ինչը կարող էին լինել կեղծիքները: «Նման բան չի եղել, իսկ ընտրախախտումների մասին ահազանգերի մեծ մասը չի համապատասխանում իրականությանը», - ասել է քաղաքական գործիչը:
Աշոտյանը նաև նշել է, որ ներկայումս Հանրապետական կուսակցության շտաբում են գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը: