Արմինֆո. Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղական ժամանակով ժամը 20.00-ին փակվեցին բոլոր 2009 ընտրատեղամասերը, որոնք բացվել էին ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից:
Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, տեղական ժամանակով ժամը 17.00 դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50,93%-ը կամ ընտրելու իրավունք ունեցող 2 587 706 քաղաքացիներից` 1 317 936-ը:
Ազգային ժողովում տեղեր ունենալու համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, այդ թվում 4 դաշինք - «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» «Կոնգրես- ՀԺԿ», ինչպես նաև`կուսակցություններ - ՀՀԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ և «Հայկական վերածնունդ»: Վարկանիշային համակարգով իրենց թեկնածություններն են առաջադրել 1500 թեկնածուներ:
Ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացվել է 49 տեղական կազմակերպությունների 28 հազար դիտորդներ և միջազգային 6 կազմակերպությունների - ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ԱՊՀ, ԱՊՀ ԽՎ և Եվրոպական խորհրդարանի 640 դիտորդներ: Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված է 1244 թղթակից 89 տեղական ԶԼՄ-ներից, և 80 ներկայացուցիչ 31 արտասահմանյան ԶԼՄ-ներից:
Այս ընտրություններում Հայաստանում առաջին անգամ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ - նույնականացման քարտեր, տեսախցիկներ, որպեսզի նվազագույնի հասցվի կեղծիքների հնարավորությունը: Առաջին անգամ է նախատեսվում է նաև ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում, բազմակի քվեարկությունը կանխելու նպատակով:
Եթե խորհրդարանական ընտրություններն անցնեն մեկ փուլով, իսկ դա կախված կլինի այն բանից, թե արդյոք որևէ ուժի կամ դաշինքի կհաջողվի ձևավորել մեծամասնություն, ապա Ազգային ժողովը բաղկացած կլինի 105 պատգամավորից, որից 101-ը քաղաքական ուժերից և 4-ը`ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Ընդ որում, խորհրդարանը կձևավորվի 50%+ 50% համակարգով (թեկնածուների 50% -ը`վարկանիշային ցուցակով, իսկ մյուս 50% -ը`համամասնականով): Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլը, ինչը փորձագետները գրեթե բացառում են, ապա տեղերի քանակը խորհրդարանում կավելանա: