Արմինֆո. ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունն ստացել է «Ծառուկյան» դաշինքի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին ահազանգեր:
Այսպես, Լոռու մարզի Տաշիրից ահազանգ է ստացվել, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառքների չափերը հսցրել է 50 հազար դրամի: Ավելին, հատկանշական է, որ դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիներից չեն պահանջում, որպեսզի գումարի դիմաց պարտադիր քվեարակեն իրենց օգտին: «Խոսքը գնում է այն մասին, որպեսզի չքվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին», - ասել է մարզի բնակիչներից մեկը, չցանկանալով ներկայանալ:
Հատկանշական է, որ Տավուշում հատկապես ուժեղ են ՀՀԿ-ի դիրքերը, քանի որ այնտեղ է առաջադրվել գործարար Սամվել Կարապետյանի եղվայրը`Կարեն Կարապետյանը:
Նույնը սխեմայով «Ծառուկյան» դաշինքն աշխատում է նաև Երևանի Շենգավիթ համայնքում: Բայց այստեղ դրույքներն ավելի ցածր են`10 - ից 30 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է համայնքի բնակիչներից մեկը, նույնպես չցանկանալով ներկայանալ, դաշինքի ներկայացուցիչները գումար դիմաց միայն պահանջում են չքվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: