Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունը, ժամը 18:00-ի դրությամբ, խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների մասին ստացված 1317 հաղորդագրություններից միայն 226-ում է հայտնաբերել հանցանշաններ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, միայն 226-ում է բացահայտվել հանցակազմ: «Այդ միջադեպերի հանգամանքները պարզելու նպատակով 226 հաղորդագրություններն ուղարկվել են Հայաստանի ՔԿ և Ոստիկանության տարածքային բաժանմունքներ, նյութերն ստուգելու և նախապատրաստելու համար: 82 դեպք վերաբերվել է կրկնակի կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկությանը, 43-ում խախտվել է քվեարկության գաղտնիությունը, 64 -ում խոչընդոտվել է քաղաքացու կամքի ազատ արտահայտման իրավունքը, 28-ում խախտվել է քաղաքացու կամքի ազատ արտահայտման իրավունքը, ինչպես նաև խոչընդոտվել է լրատվամիջոցների և դիտորդների գործունեությունը, 9 –ում եղել են ընտրակաշառքներ» -ասված է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: