Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի`Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շտաբի աշխատակիցներն ուժեն կիրառել ԱրմԻնֆո գործակալության լրագրողի նկատմամբ: Մասնավորապես, ահազանգ է ստացվել, որ այդ շտաբում ընտրակաշառքներ են բաժանվում: Թղթակիցը փորձել է շտաբի աշխատակիցներից պարզել ահազանգի արժանահավատությունը:
Սակայն, նրանք փորձել են հերքել այս տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, ԱրմԻնֆո-ի թղթակիցները հասցրել են շտաբի աշխատակիցների սեղանների վրա տեսնել գույնգզգույն նշումներով և հեռախոսահամարներով ընտրացուցակներ: Բայց երբ թղթակիցները փորձել են պարզել այդ ցուցակների ծագումը, դա առաջացրել է ներկա գտնվողների զայրույթը, ավելին, նրանցից մեկը, հավանաբար շտաբի ղեկավարը, լրագրողին դուրս է հրել շտաբից, հայտարարելով, որ նրանք շատ են հարցեր տալիս:
Լրագրողները նկատել են նաև, որ աստիճանաբար շտաբին են մոտենում մարդիկ և մեքենաներ, բայց շտաբի աշխատակիցները նշաններով նրանց հասկացնում են, որ ներս չմտնեն: Իսկ շտաբին մոտեցած կանանցից մեկը մյուսին զգուշացրել է. «Մենք պրոբլեմներ ունենք, լրագրողներն ամեն ինչ իմացել են»,-պատմել է գործակալության թղթակիցը:-