Արմինֆո.«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հաղորդում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում մի շարք խախտումների մասին` Հայաստանի ողջ տարածքում: Մասնավորապես, թթ.1/8, 2/3, 2/10, 9/37, 10/21, 10/8, 11/44, 13/10, 13/18, 17/28 ընտրատեղամասերում արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր: Թիվ 2/19 ընտրատեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկության դեպք: Թիվ 3/28 ընտրատեղամասում արձանագրվել է արդեն ՀՀԿ օգտին նշված քվեաթերթիկով քվեարկության դեպք: Թիվ 14/20 ընտրատեղամասում արձանագրվել է զինծառայողների կողմից բաց քվեարկության դեպք: Թթ. 20/24, 14/10, 21/28, 21/38, 21/6, 21/7, 21/15, 19/21, 22/4, 23/37 ընտրատեղամասերում արձանագրվել է են ընտրողների կուտակումներ: