


Արմինֆո. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդում է խորհրդարանական ընտրությունների ընթացքում 14 տեսակի տարբեր խախտումների մասին:
ՕՐՕ դաշինքից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդման համաձայն, մասնավորապես, Էջմիածնի թիվ 19/20 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության ընթացքում զինծառայողների ուղղորդում; Էջմիածնի 14/03 ընտրատեղամաս մարդկանց բերում են մեքենաներով և նրանց բաժանում են գունավոր գրիչներ; Կարփիի 15/17 ընտրատեղամասում արձանագրվել են բաց քվեարկություններ և կուտակումներ; թթ. 36/1, 36/2, 36/3, 36/4 ընտրատեղամասերում քվեաթերթիկները խոտանված են եղել, դրանց եզրում եղել են սեւ նշաններ, որոնք կարող են քվեարկության գաղտնիության բացահայտման ու ուղղորդման հիմք լինել; թթ. 9/24, 9/25, 9/26, 9/30, 9/45, 9/46, 9/47, 9/48, 9/49, 9/50, 9/51, 9/52 ընտրատեղամասերում չեն աշխատել քվեարկությունն առցանց հեռարձակող տեսախցիկները; թիվ 9/47 տեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցամատյանը տալ, որպեսզի դրանում դաշինքի ներկայացուցիչն արձանագրի այդ խախտումը; Հանրապետական հիվանդանոցում թիվ 6/03 տեղամասում գլխավոր բժիշկը շրջիկ արկղով բաց քվեարկություն է անցկացրել; թիվ 4/27 ընտրատեղամասում քվեախցերի վերեւում տեղադրված է եղել տեսախցիկ, ինչը քվեարկության գաղտնիության խախտում է; թիվ 36/23 ընտրատեղամասի դիմաց կուտակումներ են դիտվել; 9/32 տեղամասում եղել է բաց քվեարկություն, ընտրողները քվեախցից դուրս գալուց թիվ 6 (ՀՀԿ) քվեաթերթիկը բաց վիճակում, առանց ծրարի մեջ մտցնելու ցույց են տվել դրոշմակնիք դնող հանձնաժողովի անդամին, որից հետո նրանց ձեւական զգուշացրել են, որ դա խախտում է եւ պետք է մտցնել ծրարի մեջ, ինչը եւ նրանք արել են:



