Արմինֆո. ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը քվեարկել է թիվ 9/18 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Տաճատ Սարգսյանը հաջողություն է մաղթել իր քաղաքական ընդդիմախոսներին:
ՀԿԿ առաջնորդը լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել իրենց կուսակցության քարոզարշավն անաչառ լուսաբանելու համար: «Շարունակեք նույն ոգով», - հորդորել է կոմունիստների առաջնորդը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, երկրորդ տեղում է Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, երրորդում` ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է Գյումրիի սկանդալային համբավ ունեցող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջին տեղակալի պաշտոնը: –